Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան
Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1888[1][2] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 1, 1940[1][2][3] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող, կոմիքսների արտիստ և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Armageddon 2419 A.D.? |
Philip Francis Nowlan Վիքիպահեստում |
Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան (անգլ.՝ Philip Francis Nowlan, նոյեմբերի 13, 1888[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 1, 1940[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակ։ Առավել հայտնի է որպես Բաք Ռոջերս կերպարի ստեղծող[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Փենսիլվանիայի համալսարանի ուսանող եղել է Mask and Wig ակումբի անդամ և կարևոր դերեր է խաղացել 1907-1909 թվականների ամենամյա բեմադրություններում։ Համալսարանն ավարտելուց հետո թերթում աշխատել է որպես սյունակագիր։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Բալա-Սինվայդ՝ Ֆիլադելֆիայի արվարձան։ Այստեղ նա հորինել է իր ամենահայտնի հերոսին Բաք Ռոջերսին՝ թողարկելով նրա արկածների մասին երկու վեպ և ստեղծելով կոմիքսների շարք՝ համագործակցելով Դիք Կոլքինսի հետ։ Որպես կոմիքսների հեղինակ՝ Նոլանն աշխատել է մինչև 1939 թվականը։ Նոլանը նաև գիտաֆանտաստիկ ժանրի այլ ստեղծագործությունների հեղինակ է եղել, որոնք տպագրվել են պրոֆիլային ամսագրերում։ Նոլանի մահից հետո 1940 թվականին լույս է տեսել «The Girl From Nowhere» դետեկտիվ ֆիլմը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Նոլանն ամուսնացած է եղել Թերեզա Ջանքերի հետ։ Ունեցել է տասը երեխա` Ֆիլիպ, Մերի, Հելեն, Լուիզա, Թերեզա, Մայք, Լարի, Փեթ, Ջոն և Ջո։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armageddon 2419 A.D. (1928)
- The Girl from Nowhere (1928)
- The Airlords of Han (1929)
- The Onslaught from Venus (1929)
- The Time Jumpers (1934)
- The Prince of Mars Returns (1940)
- Space Guards (1940)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ «Nowlan, Philip Francis». Gollancz. 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Summary Bibliography: Philip Francis Nowlan». Internet Speculative Fiction Database. Al von Ruff. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philip Francis Nowlan Internet Speculative Fiction Database-ում
- Работы Филипа Нолана в проекте «Гутенберг»
- Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 1940 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ